«Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Ի. Աղաջանովի դիակի հայտնաբերումը. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԱՌԿԱ ԵՆ ԴԱԺԱՆ ԿԱԴՐԵՐ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը համացանցում տարածել է սարսափելի կադրեր 1996 թվականին տեղի ունեցած դաժան սպանությունից։ Խոսքը 19-ամյա Ի․ Աղաջանովի մահվան մասին է։ Վերջինիս սպանության մեջ մեղադրվում են իր երկու համակուրսեցիները՝ Արամ Հարությունյանը, որը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման և այժմ ազատության մեջ է, և Մհեր Ենոքյանը, ով դատապարտվեց նախ գնդակահարությունը, որը հետագայում փոխվեց ցմահ ազատազրկման։

Չնայած դաժան սպանությունից անցել է արդեն 23 տարի, սակայն Մհեր Ենոքյանը մինչ այսօր փորձում է ապացուցել իր անմեղությունը և հայտնվել ազատության մեջ։ Այս կադրերը հրապարակելու պատճառ դարձան օրերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ որոշ մարդիկ, օգտագործելով իրենց լծակները, փորձում են հասնել Մհեր Ենոքյանի համաներմանը։ Իսկ որոշ տեղեկություններով էլ՝ վերջինիս համաներման վերաբերյալ խնդրագիրն արդեն իսկ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին։

“Սա մարդասպան մհեր ենոքյանի սպանության տեսանյութն է։
1 դիակի հայտնաբերումը
2. մհեր ենոքյանի խոստովանությունը
3. մհեր ենոքյանի հանցակից արամ հարությունյանի խոստովանությունը
4. սպանության գործիքները
Այս մարդասպան տականքին հովանավորում է պետական վերահսկողության լրատվական վարչության պետ՝ Զարուհի Մեժլումյանը
Այսօր այս թեմայով լայվ վիդեո կլինի իմ էջում։
Տարածեն բոլոր ադեկվատ մարդիկ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից”,- տեսանյուին կից գրել է Մալյանը։

Մեկնաբանել