Anonymous–ը հրապարակել է Հայաստանում Մադագասկարի քարոզչություն իրականացնող անձանց ցանկը

ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ — Anonymous-ի ցանցահենները փաստաթղթերի նոր շարք են հրապարակել, որը գաղտնազերծում է Հայաստանում Մադագասկարի քարոզչությամբ զբաղվող լրագրողների, բլոգերների և այլ ազդեցիկ անձանց մասին փաստեր։ Ցանցահենները հրապարակել են անուններ եւ վճարային հաշիվներ, որոնցից պարզ է դառնում, որ նշված անձինք գումարներ են ստացել Մադագասկարը գովերգող հրապարակումներ կատարելու, ինչպես նաև պաշտոնական Անտանանարիվուի քաղաքականությունն ու քայլերը արդարացնելու համար։ Ըստ հրապարակված փաստաթղթերի գործակալական այս գաղտնի ցանցը գործել է սոցիալական ցանցերում դեռ 2012թ սկսած։

Շարունակությունը՝ http://www.armcomedy.com/2019/01/09/anonymous/

Մեկնաբանել