«Մի՛ վստահեք Նիկոլ Փաշինյանին, խաբում է մեզ, մի՛ հավատացեք». Մանվել Գրիգորյանի «զոհը» հիասթափված է

Սևան ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Աշոտ Իսախանյանը, ով պնդում է, որ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով՝ 22 օր շղթայակապ խոշտանգվել է, համոզված է, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խաբում է ժողովրդին: Նա իր խոսքն է ուղղել հայ ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ:

«Մի Խաբիր Նիկո՛լ Ժողովրդին։

Խոսքս Համայն Հայ Ժողովրդիս։ Նիկոլ Փաշինյանը Չարաշահում է Ժողովրդի Վստահությունը։ Երբ սկսեց «Քայլ արա մերժիր Սերժին» շարժումը, որը նախաձեռնեց Նիկոլ Փաշինյանը, Ես մտածեցի որ Նիկոլ Փաշինյանը անկեղծ մտածում է Ժողովրդի մասին։ Սակայն Ես հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանից։ Երբ կազմավորվեց ԵԼՔ դաշինք, Ես կալանավայրից սատարեցի անգամ իմ բոլոր հարազատներին ու ընկերներին, հորդորեցի, որ քվեարկեն ԵԼՔ-ի օգտին։

Իմ քվեով Նիկո՛լ, դարձար պատգամավոր, որն էլ հնարավորություն տվեց ունենալու անձեռնմխելիության մանդատ և դարձար ՀՀ Վարչապետ։ Միտինգների ժամանակ Ոսկե սարեր էիր խոստանում, անգամ արագաչափեր էիր փակում։ Ի՞նչ է, սա կե՞ղծ էր, թե՞ հերթական խաբելու միջոց էր մեզ՝ ժողովրդիս:

Նիկոլ Փաշինյան, Դու անպատասխանատու ես ու քո բոլոր խոսքերը սուտ էին։

Հիմնավորեմ ասելիքս։ Անպատասխանատու ես, որ 10-20 դիմում նամակներ եմ ուղարկել Ձեզ, կամ չեք պատասխանել, կամ էլ ցրողական պատասխան եմ ստացել։

Ասում ես՝ խոսքի Ազատության իրավո՞ւնք: Ի՞նչ խոսքի ազատության իրավունքի մասին ես խոսում, երբ զրկում ես ինձ այդ իրավունքից: Ես դիմել եմ, որ ապահովեք ԶԼՄ-ներով, ինչո՞ւ չեք ապահովում: Ինչո՞ւ ես զրկում ինձ խոսքի Ազատության իրավունքից: Խոսքի Ազատության իրավունքից զրկում են Բռնապետերը։ Դու Բռնապե՞տ ես Նիկոլ Փաշինյան: Այո՞: Ասե՛ք, իմանամ, որ Ժողովուրդն իմանա՝ Դու բռնապետ ես ու Ազատամարտիկիս՝ Ինձ, զրկում ես խոսքի Ազատության իրավունքից։

Երկրոդ՝ խաբում ես մեզ Ժողովրդիս։ Այո՛, ինչ խոսում էիր, ոչ մի քայլ չես արել։ Ի՞նչ ես արել: Հանցագերծներին բռնել ես, փողերը վերցրել ես ու բաց ես թողել։

Ասում ես Արդարադատությո՞ւն։ Ի՞նչ Արդարադատության մասին ես խոսում, երբ հանցագործ թալանչիներին բռնում, ես փողը վճարում ու ազատվում են:

Ասում ես չկա՞ զանգ, չկա՞ հրահանգ, չե՞մ միջամտելու: Խաբում ես՝ կա նույն հեռախոսազանգերը, կա նույն ոճը։

Նիկոլ Փաշինյան, էտ թավշյա հեղափխությունը միայն քո ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության համա՞ր էր, որ մենակ պաշտոնների փոփոխությամբ զբաղվես:

Ասում էք համաներո՞ւմ, մարդասիրական քա՞յլ: Սա համաներում, Չէր սա կապիկություն էր, որ առջևում ընտրություններ ա, ու ձայներ հավաքես։ Համաներում՝ Նշանակում է Համընդանուր ներում, առանց պայմանների ու առանց խտրականության՝ բոլորին։ Ձեր համաներումը պայմաններ է թելադրել ու խտրրականություն է դրել։

Չկա Արդարադատություն ու վերջ, ինչ խոսում էիք սուտ էր ու վերջ։ Ես այս անգամ Իմ Ձայնը չեմ տալու Քեզ ու քո նման անպատասխանատուների, որ խաբեք մեզ՝ ժողովրդիս, իմ բոլոր ընկերներիս ու հարազատներիս, և Համայն Հայ ժողովդիս ասում եմ՝ մի վստահեք Նիկոլ Փաշինյանին և իր կողքիններին խաբում է մեզ Մի Հավատացեք։

Ո՛չ մի թավշյա հեղափոխություն չկա։ Սա, ընդամենը Նիկոլ Փաշինյանը մեզ խաբելով, ուզում է իշխանություն ձեռք բերի, օգտագործի իր վրեժխնդրության համար։

Ես Չեմ Հավատում Քեզ ու Քո կողքիններին։ Մի խաբի Ժողովրդին Նիկոլ Փաշինյան, թէ չէ Աստծու դատաստանին կարժանանաս։

Ազատամարտիկ՝ Աշոտ Իսախանյան»:

Մեկնաբանել