Կառավարությանը ազատականացնում է թևերի տակ սափրելը

Այսօր ՀՀ կառավարությունից Ազգային ժողով ուղարկվեց նախագիծ համաձայն որի տղամարդկանց համար ազատականացվում է թևերի տակ սափրելը։ Բանն այն է, որ մինչ օրս այդ երևույթը ոչ միանշանակ է ընկալվել հանրության կողմից և հիմնականում արվել է ծածուկ, առանց մեծ աղմուկի։ Նախագիծը արդեն դարձել է պահպանողական ուժերի քննադատության թիրախ՝ «Ես չգիտեմ դա Սորոսի քայքայիչ գրանտերով է արվում, թե Բոլտոնի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություննրի հետևանք է, բայց նման նախագծերը ազգը տանում են կործանման»,- նշել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ «Սա հերթական քայլն է դեպի անբռնազբոսիկ այլասեռվածություն։ Ես նույնիսկ դատապարտում եմ երբ դեմքն են ամբողջությամբ սափրում, ուր մնաց թևերի տակը»։

Շարունակությունը՝  armcomedy.com

Մեկնաբանել