Օսիպյանը «ծռերին» ցույց տվեց իրենց տեղը

Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը ևս դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները։ «Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, ու այս պահի դրությամբ համաներման տեքստվում նշված է, որ թե՛ պատանդների, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել։ Համաներման տեքստն ինձ բավարարում է։ Ես էլ այդ ժամանակ պատանդ եմ եղել», -նկատել է նա։

Օսիպյանի այսօրվա պատասխանն ավելի քան հստակ է ու տարընթերցումների տեղիք չի տալիս․ նա ըստ էության դեմ է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների համաներմանը։ Ընդ որում՝ ոստիկանապետը ոչ միայն համերաշխվել է զոհերի հարազատներին, այլև խոսել է որպես իշխանության, համակարգի ներկայացուցիչ։ Նա կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հանցագործ պետք է պատժվի՝ հստակ հասկացնելով, թե որ կատեգորիային է դասում «ծռերին»։

Շարունակությունը՝ 1in.am

Մեկնաբանել