Հայրը ժայռից նետել է նորածին դստերը. նա արու զավակի մասին երազողներից էր․ երեխան ողջ է մնացել (Photo, Video)․

11

Չինաստանի Գուանդուն նահանգում իրավապահները ձերբակալել են տղամարդու, որն արու զավակ ունենալու այնպիսի մեծ ցանկություն է ունեցել, որ նորածին դստերը նետել է ժայռից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դստեր ծնվելուց վեց ժամ անց հայրը նրան առևանգել է հիվանդանոցից, դրել տոպրակի մեջ, տարել քաղաքից դուրս գտնվող անտառն ու նրան ժայռից նետել:

Այնուհանդերձ, երեխան հրաշքով ողջ է մնացել: Հայտնի է, որ հոր կողմից նետվելուց հետո նա ընկել է ծառերի ճյուղերի վրա ու մինչ փրկարարների գալը 12 ժամ այնտեղ մնացել, մինչ ծննդատան բժիշկները, պարզելով երեխայի անհետացումը, ոստիկանություն են ահազանգել: Հենց սկզբից իրավապահների մոտ կասկած է հարուցել հայրը, որն ավելի ուշ ամեն ինչ խոստովանել է: Նա պատմել է, թե որ հատվածում է նետել երեխային, ինչից հետո փրկարարները դեպքի վայր են հասել:

The rescue team were able to locate the baby about 30 metres down from the edge of the cliff

Հատկանշական է, որ փոքրիկը, 30 մ բարձրությունից ընկնելով հանդերձ, որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Rescuers told reporters that the baby was found perched on top of several tree branches

Մեկնաբանել