Ազնավուրի ենթադրյալ որդու առեղծվածը

Արտակ Հերիքայնը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Շառլ Ազնավուրի կենսագրության տարածված սխալի մասին, որ նա ունի 6 երեխա: Հրապարակման մեջ գրված է. «Ազնավուրի ենթադրյալ որդու առեղծվածը. երգչի կենսագրությունը խմբագրվում է Վերջապես ուղղվեց Ազնավուրի կենսագրության ամենատարածված սխալը: Նա ունի ոչ թե վեց, այլ հինգ երեխա: Ենթադրյալ Շառլ կրտսերը, որն իբր ծնվել է1952-ին, չկա եւ չի եղել: Անգլերեն Վիքիպեդիան նկատում է, որ Ազնավուրի վեցերորդ երեխան երգչի առաջին կենսագիր Իվ Սալգի երեւակայության ծնունդն է: Նա, հավանաբար, հերոինի ազդեցության տակ է եղել Ազնավուրի կենսագրությունը <<հորինելիս>>: Գրողը կախվածություն է ունեցել թմրանյութերից: Նրա ամենահայտնի գործը կոչվում է << Հերոին` մի կյանք>>: Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ: Առաջին անգամ` 1946 –ին, Միշելին Ռյուգել Ֆրոմանտենի հետ: 1947-ին ծնվել է Սեդան: Նա ապրում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա` Լիրան (Ազնավուրի մոր` Քնարի անունն է թարգմանաբար) եւ Զեկոբը, որը ամուսնացած է եղել հայուհու հետ: Ազնավուրը երկրորդ անգամ ամուսնացել է 1955-ին Էվելին Պլեսիսի հետ: Այդ ամուսնությունից երեխա չունի:

Մեկնաբանել