Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)

Իրանում ներկայացվել է տեղի արտադրության առաջին սուպերքարը, որն իրականում Lamborghini Murcielago SV մոդելի կրկնօրինակն է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, իրանցի ինժեներները տվյալ նախագծի վրա աշխատել են չորս տարի՝ օգտագործելով Lamborghini-ի օրիգինալ տվյալները:

Հետաքրքրական է, որ նախագծի ղեկավար Մասուդ Մորադին հպարտորեն նշել է, որ որևէ մեկին չի հաջողվի տարբերել օրիգինալ Lamborghini-ն իրանական մոդելից: Բոլոր մասերը, այդ թվում նաև շասսին ստեղծվել են օրիգինալ մոդելի՝ Murcielago հարթակի հիման վրա:

Պարբերականը նկատում է, որ իրանցի ինժեներներն իսկապես լավ աշխատանք են կատարել՝ ստեղծելով Lamborghini-ին արժանի կրնօրինակ:

Շարունակությունը՝ tert.am

 

Մեկնաբանել