Այս լուրի տարածումը հերթական էժանագին քայլերից մեկն է, բացահայտ սուտ է ու մառազմ

«Այս լուրի տարածումը հերթական էժանագին քայլերից մեկն է , դա բացահայտ սուտ է ու մառազմ»,-այսպես է արձագանքել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կայքերից մեկում տարածված տեղեկատվության, թե իբր ըստ որոշ շրջանառվող լուրերի ՀՀԿ վերջին նիստում քննարկվել է Շարմազանովի՝ իբրև վարչապետի ՀՀԿ թեկնածուի հավակնորդ լինելու հարցը։

Կայքը նաև նշել էր, թե ըստ նույն այդ լուրերի, ՀՀԿ փորձելու է ամեն բան անել, որպեսզի՝ իբրև նոր վարչապետ, ԱԺ-ն ընտրի հենց Էդուարդ Շարմազանովին:

Մեկնաբանել