Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (Video)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Ավելի վաղ՝ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ իր հրաժարականին հաջորդող 14 օրերի ընթացքում Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին շրջափուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով:

Հիշեցնենք, որ երկշաբաթյա ժամկետում վարչապետ չընտրվելու դեպքում 6-րդ գումարման Ազգային ժողովը կդադարի գործել՝ օրենքի ուժով։

Մեկնաբանել