«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է

«Սասնա ծռերի»  անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» մահացել է: Այս մասին հայտնում է Խանդոյանի ընկեր Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ  Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է. իրեն այդ մասին հայտնել են  Գյումրու բուժկենտրոնում գտնվող իրենց ընդհանուր ընկերները:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո կալանավորվել էր, և դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատ էր արձակվել:

Մեկնաբանել