Հայտնի է, թե ինչպես կպատժվի Խաբիբ Նուրմագոմեդովը մենամարտից հետո ծեծկռտուք սարքելու համար

Նևադայի նահանգի Աթլետիկայի հանձնաժողովի նախագահ Էնթոնի Մարնելը մեկնաբանել է Խաբիբ Նուրմագոմեդովի կողմից UFC-ի կանոնները խախտելու վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը.

 

«Մենք փաստաթղթեր կներկայացնենք Խաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մաքգրեգորի դեմ: Քանի որ մենք պահել էինք մեկ հոնորար, հիմա պետք է օպերատիվ կերպով բողոքարկումից անցնենք լսումներին:

 

Կան շատ մեղադրանքներ, որոնք կարող են առաջադրվել այն մարդկանց, ովքեր ներխուժել են օկտագոն և երեք անգամ հարվածել են Մաքգրեգորին:

 

Ես այդ իրավախախտման մասին պետք է հայտնվեմ գլխավոր դատախազին: Դա արժանի է լուրջ հետևանքների:

 

Ինչ է սպառնում Խաբիբին` տուգա՞նք, թե՞` որակազրկում. թե՛ այն, թե՛ այն: Միշտ խոսքը երկու պատժամիջոցների մասին է: Բայց ես կարծում եմ, որ հանձնաժողովն ուշադրություն կդարձնի գլխավոր դատախազի միջնորդությանը:

Շարունակությունը՝ tert.am

Մեկնաբանել