Մարջան Ավետիսյանը անձնական կյանքում նորություն ունի. դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը իր Ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Լուսնակարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել, իսկ ահա երկրպագուներն ու նրա գործընկերները շտապել են շնորհավորել դերասանուհուն անձնական կյանքում եղած գեղեցիկ փոփոխության առթիվ: Նրանց շարքում են Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անի Երանյանը եւ այլք:

Նշենք, որ օրեր առաջ էլ Մարջանը հրապարակել էր ընտրյալի լուսանկարը եւ այն մեկնաբանել այսպես. «Ես շատ երկար եմ սպասել եւ կպահպանեմ հավերժ»:

Tert.am Life-ը փորձեց դերասանուհու հետ զրուցել անձնական կյանքում ունեցած նորության մասին, սակայն դերասանուհին նշեց, որ այս պահին պատրաստ չէ անդրադառնալ այդ թեմային և դրա մասին խոստացավ առաջինը խոսել մեզ հետ՝ քիչ ավելի ուշ:

 

Շարունակությունը՝ life.tert.am

 

Մեկնաբանել