Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դստեր տարեդարձի խնջույքն ու անակնկալ նվերները

Սեպտեմբերի 23-ին ծննդյան 12-ամյակն է նշել Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթը: Նա տարեդարձը տոնել է երևանյան ժամանցի վայրերից մեկում կազմակերպված խնջույքով, որին ներկա էին ինչպես իր դասընկերները, այնպես էլ, հարազատներն ու մայրիկի գործընկերները՝ Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Շատվերյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին, ֆիքսել հետաքրքիր պահերն ու զրուցել Լիլիթի հետ:

 

Լիլիթը նշեց, որ տոնական տրամադրությունը սկսվել է դեռ կեսգիշերից, երբ իրեն անակնկալ կերպով շնորհավորել են ծնողները. «Առաջինը ինձ շնորհավորեցին ընտանիքիս անդամները: Ուղիղ ժամը 12-ին հայրիկս եկավ տուն, ինձ համար Happy Birthday երգեց, հետո մայրիկի հետ նրանք տոնական տորթով, շամպայնով ինձ շնորհավորեցին: Այդտեղից էլ սկսվեց տարեդարձս»:

 

Լիլիթի խոսքով, հայրիկն իրեն մի քանի նվեր է արել, որոնք բոլորն էլ իր ցանկությամբ են եղել: Նա դրանցից առաձնացրեց ականջակալները: Լիլիթն ասաց, որ այս տարի ի սկզբանե մեծ խնջույք չէր պլանավորել, մտածել էր նեղ ընտանեկան միջավայրում կտոնեն տարեդարձը, սակայն վերջին պահին փոխել է մտադրությունն ու մայրիկին խնդրել իր համար խնջույք կազմակերպել:

 

 

«Մայրիկս ասում էր՝ ինչ նվեր գնեմ քեզ համար, ասացի՝ ոչինչ չեմ ուզում, միայն խնջույք կազմակերպի դա ինձ համար արդեն բավական է,-ասաց նա և ավելացրեց, որ այս տարվա տարեդարձը նախորդ տարիների համեմատ ավելի ուրախ ու լավ է անցել:

 

Հոբելյարը նշեց, որ երեկ իր ստացած բոլոր նվերները շատ է հավանել: Լիլիթի տոնական տորթն էլ դասընկերուհու կողմից արված անակնկալն է եղել: «Տորթի վրա ֆլամինգո էր պատկերված և գեղեցիկ ծաղիկներ: Ընկերուհիս գիտի, որ ես ֆլամինգո թռչունն եմ սիրում և հենց այդ պատճառով նման պատկերով տորթ էր ընտրել ինձ համար: Ընդհանարապես, երեկ բոլոր ընկերներիս կողմից այնպիսի նվերներ եմ ստացել, որոնք ինձ անհրաժեշտ են և բոլորն էլ սիրով կօգտագործեմ»,-ասաց Լիլիթը:

 

Տոնական տորթի մոմերը փչելիս երազանք պահելու ավանդույթը այս տարի նույնպես չի խախտվել: Լիլիթն ասաց, որ իր մտապահած երազանքները կատարվում են. « Ես չեմ երազում որևէ իրի մասին, այլ ամեն տարի մոմերը փչելիս մտածում եմ, որ բոլորը լինեն առողջ, պահպանվի իմ այս շրջապատը և նոր ընկերներ ավելանան»,-եզրափակեց նա:

 

Շարունակությունը՝life.tert.am

Մեկնաբանել