Ամերիկացիները կորոշեն` ինչպիսին կլինի ռուբլու կուրսը. Պուտինը սպասում է

Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի միացյալ նահագների կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակում է անկում ապրել: Հայաստանում այս օրերին ռուբլին  գնվում է 6.85  դրամ նվազագույն և 7.05  դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.11 դրամ նվազագույն և 7.30 դրամառավելագույն փոխարժեքով: Ռուսական բանկերն այսօր 1 դոլարը գնում են միջինը 69,3 և վաճառում 69,5ռուբլով: Թեև նախորդ օրվա համեմատ ռուբլին փոքր ինչ արժևորվել է, ինչի արդյունքում փոխարժեը նախորդ օրվա 69,9 ռուբլուց բարձրացել է 69,5-ի, սակայն ամերիկյան պատժամիջոցները շարունակում են լրջորեն ազդել ռուսական ռուբլու փոխարժեքի վրա:Ռուս փորձագետները ռուբլու հետագա ճակատագրի համար երկու սցենար են կանխատեսում` լավ և վատ: Լավատեսական կանխատեսումների իրականացման դեպքում ռուբլու կուրսը կարող է կայունանալ և փոքր ինչ արժևորվել` հասնելով 65 ռուբլու 1 դոլարի  դիմաց: Բայց այս սցենարի իրագործման համար մասնագետները երեք կարևոր նախապայման են մատնաշում` եթե Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորվեն և չեղյալ արվեն պատժամիջոցները, եթե նավթի միջազգային գների  չնվազեն և ռուսական տնտեսությունում ավելանան վայլուտայով` տվյալ դեպքում դոլարով արտահայտված ներդրումները:  Վատատեսական սցենարի դեպքում, եթե շարունակվի Արևմուտքի հետ հակամարտությունը, նավթի գինը շարունակաբար էժանանա և հասնի ընդհուպ մինչև մեկ բարելի դիմաց  40 դոլարի, իսկ իշխանություններն էլ չկարողանան ապահովել տնտեսության աճը, ապա ռուբլու կուրսը կշարունակի գահավիժել` հասնելով 75 ռուբլու  1 դոլարի դիմաց:Փորձագետներյն ասում են, որ  օգոստոսի վերջից գործադրված ամերիկյան պատժամիջոցների չլինելու դեպքում` ռուբլու փոխարժեքը 1 դոլարի դիմաց կարող էր կազմել 50-55 ռուբլի:
Շարունակությունը՝  hayeli.am

Մեկնաբանել