Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան. Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ.մահացած զինծառայողի մայր

8 տարի առաջ մահացած զինծառայողի մայրը մանրամասնում է 8 տարի առաջ Հադրութի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի գործը վերաբացվել է: Այս մասին Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը: «Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի: Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստտանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր…հիմա էլ մեծ հույս չունեմ, բայց չեմ լռելու ու գիտեմ, որ ամեն բան բացահայտվելու է»,-հուզվեց Իրինա Ղազարյանը: «Տղուս գործը կարճեցին ու տարիներ շարունակ բողոքում էի, որ գործը վերաբացվի: Բադալյան Յուրան վրաս մատ էր թափ տալիս` ես հոկտեմբերի 27-ն եմ կարճել…Ես չլռեցի, որովհետև Արթուրի մաման եմ ու գրեցի Կոստանյանին` իմ տղային սպանել են, իմ տղան հիվանդ չէր, կան նկարներ ու փաստեր:

Նյութի աղբյուրը՝ http://primenews.am/?p=6462&l=am

 

 

Մեկնաբանել