Ինչպե՞ս գնումներ կատարել AliExpress-ի Ռուսաստանի պահեստից և արագ ստանալ պատվերը

Չինական AliExpress-ից ապրանք  գնելիս հիմնականում պատվերն այնքան ուշ է հասնում Հայաստան, (երբեմն 3 ամիս) որ երբեմն հրաժարվում ենք պատվիրելուց։ Թերևս վերջին շրջանում պատվերներ առաքող հայկական ընկերությունները սկսել են ապրանքներ առաքել Չինաստանից, սակայն AliExpress-ի դեպքում հիմնականում սա նպատակահարմար չի։
AlfaQsi.com կայքը սիրով տեղեկացնում է, որ  AliExpress-ն ունի Tmall օնլայն խանութ։ Այս խանութում տեղադրված են բացառապես պաշտոնական վաճառողները կամ ստուգված ապրանքներ: Tmall-ի խանութները հիմնականում պատվերներն առաքում են հենց Ռուսաստանի պահեստներից:
Ռուսաստանի պահեստից կարելի է  գնումներ կատարել նաև այս տարբերակով՝ AliExpress-ում ապրանք որոնելու դեպքում  որոնման պարամետրերում նշեք Ռուսաստանի պահեստի առկայությունը:
Ռուսաստանից գնումներ կատարելու համար պատվերներ առաքելու համար նշեքեք  սովորական փոստային առաքումը՝ ՀայՓոստի միջոցով: Վերոնշյալ ձևով պատվիրելու դեպքում Չինաստանի պահեստից համեմատաբար ավելի շուտ կհասնի պատվերը, թերևս ոչ մի երաշխիք չկա, որ այն մի քանի օրից կհասնի Հայաստան:

Մեկնաբանել