Հայրս՝ Սթիվ Ջոբսը, համբուրում էր իր նոր կնոջ կուրծքը իսկ ինձ արգելում էր լքել սենյակը․ Լիզա Բրենան Ջոբս

40-ամյա լրագրող Լիզա Բրենան Ջոբսը շարունակում է մանրամասներ հայտնել իր և հոր՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հարաբերությունների մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, լրագրողի խոսքով, մահվան մահճում հայրն իրեն ասել է, թե իրենից զուգարանի հոտ է փչում։

Այժմ Սթիվ Ջոբսի դուստրը հայտարարել է, որ հայրն իրեն ստիպել է ներկա գտնվել խորթ մոր հետ բաց սիրային տեսարաններին։ Լիզայի խոսքով՝ տղամարդը համբուրում էր և շոյում իր նոր կնոջ կուրծքը, իսկ Լիզային արգելում էր լքել սենյակը։

«Մնա այստեղ։ Մեզ մոտ ընտանեկան պահ է։ Կարևոր է, որ դու էլ փորձես այդ ընտանիքի մաս կազմել»,- ասել է Ջոբսը դստերը։

Պետք է նշել, որ, Լիզայի խոսքով, հայրը երբեք սեքսուալ առումով իր նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել։

Image result

Մեկնաբանել