Մոսկվայում մարմնավաճառները սեռական բռնության են ենթարկել ոստիկանին

Մոսկվայում 3 մարմնավաճառուհի բռնաբարել է իրենց ստուգելու եկած ՆԳՆ-ի աշխատակցին, հայտնում է Newsru.com-ը:

Աղբյուրը մանրամասներ է ներկայացնում այս միջադեպից: Ըստ այդմ՝ իրավապահը մարմնավաճառների մոտ է գնացել իբրև հաճախորդ, սակայն իրականում ապացույցներ է հավաքել նրանց դեմ՝ ընդհատակյա հասարակաց տների գործով:

Սակայն սիրո քրմուհիներն իրենց «հաճախորդին» կապկպել են և բռնաբարել: Այս միջադեպի մասին հայտնի է դարձել տուժած ոստիկանի տված բացատրագրից, որն էլ հայտնվել է ԶԼՄ-ների տրամադրության տակ: Հայտնի է, որ տուժածը կրտսեր լեյտենանտ է: Ինչպես նաև, որ նա ստաժոր է: Ոստիկանը, որի անունը չի նշվում, ընտրել է մարմնավաճառ Լոլային և նրան 10 հազար ռուբլի վճարել՝ մեկ ժամի դիմաց, սակայն արդեն խոհանոցում ներկայացել է: Հաճախորդի իրավապահ լինելը ոչինչ չի փոխել: Վրա հասած մյուս մարմնավաճառները ՆԳՆ-ի կուրսանտին ծաղրի են ենթարկել, մեղադրել են խարդախության համար և կաթսայով հարվածել նրա գլխին:

Երբ ոստիկանը ուշքի է եկել, տեսել է, որ ինքը կիսամերկ կապկպված է, սկսել է օգնություն կանչել, սակայն հայտնվել են երեք մարմնավաճառուհիները և սեռական ոտնձգություն թույլ տվել՝ «այլասերված ձևով», ինչպես հայտնի է դառնում ոստիկանի բացատրագրից: Բռնաբարությունը տևել է կես ժամ: Օգնության հասած ոստիկանները ստիպված են եղել կոտրել հասարակաց տան դուռը:
Ձերբակալված կանանց երկարատև ազատազրկում է սպառնում:

Մեկնաբանել