Վուդի Ալենը հեռացել է բեմից․․․

82-ամյա Վուդի Ալենին կարելի է անվանել ամենաշատ արդյունք գրանցած ռեժիսոր: Ավելի քան տասնյակ տարիների ընթացքում նա ամեն տարի մեկ ֆիլմ էր թողարկում, և դրանք բոլորը հաջողություններ են գրանցել: Սակայն հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից ռեժիսորը պատրաստվում է կարիերայում դադար վերցնել:

Page Six ամսագրի տեղեկություններով` « Дождливый день в Нью-Йорке» ֆիլմից բացի, որտեղ խաղալու են Սելենա Գոմեսը և Տիմոտի Շալամեն, որը կթողարկվի 2018 թվականի վերջին, Ալենը այլ նյութեր չունի: Հաջորդ Untitled Woody Allen Project նախատեսված է 2020 թվականին, իսկ մանրամասները գաղտնի են պահվում:

Page Six ամսագրի տեղեկություններով` դադարը կապված է ոչ բավարար ֆինանսավորման հետ: #MeToo շարժման ընթացքում ռեժիսոր Դիլան Ֆերրուի աղջիկը Վուդի Ալենին մեղադրեց 26 տարի առաջ սեռական ոտնձգություններ իրականցնելու մեջ: Չնայած Ալենը հերքեց մեղադրանքները, սակայն մի շարք դերասաններ, ինչպես նաև հովանավորները դադարեցրեցին նրա հետ համգործակցությունը:

Մեկնաբանել