Բելգիայում 8-ամյա տղան կես տարում ավարտել է դպրոցն ու պատրաստվում է համալսարան ընդունվել

Բելգիայում 8 տարեկան Լորան Սիմոնսն ավարտել է ավագ դպրոցն ու պատրաստվում է ընդունվել համալսարան, հայտնել է RTBF-ը։

Լորանը 6-ամյա դպրոցական կուրսն ավարտել է կես տարում ու ստացել վկայական 18-ամյա շրջանավարտների հետ միասին։ Տղայի ծնողները պնդում են, որ Լորանի IQ-ն 145 է։

RTBF-ի հետ զրույցում Լորանը պատմել է, որ իր սիրելի առարկան մաթեմատիկան է, «քանի որ այն այնքան լայն է, որ իր մեջ կա և վիճակագրություն, և երկրաչափություն, և հանրահաշիվ»։

Ծնողները նշել են, որ ազատ ժամանակ Լորանը սիրում է մաթեմատիկական խնդրներ կատարել ու բժշկական գրքեր կարդալ։ Լորանը նախկինում ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց այժմ մտափոխվել է ու հակված է ինֆորմատիկային։
Ծնողները պատմել են, որ Լորանը միշտ յուրահատուկ է եղել ու չի սիրել մյուս երեխաների հետ խաղալ։ Ամառային արձակուրդներից հետո 8-ամյա Լորանն արդեն համալսարան կգնա։ Տղան դեռևս չի ընտրել համալսարանը, սակայն հրավերներ է ստացել աշխարհի լավագույն համալսարաններից։

Մեկնաբանել