Քաղաքապետի ընտրությանը ներկա էր ավագանու 5 անդամ. հայտարարվեց ընդմիջում

Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է, ներկա էր ընդամենը 5 անդամ: Քվորում չլինելու պատճառով հայտարարվեց 30 րոպե ընդմիջում: «Նիստն իրավազոր չէ, քանի որ չեն մասնակցում ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հիշեցնենք՝ միակ թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Ելք»-ն ու ՀՀԿ-ն արդեն հայտարարել էին, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին:

Նշենք, որ այսօր քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանին լուծարվելու է և անցկացվելու են արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։

Մեկնաբանել