Մարզիչը սեքսի ժամանակ սպանել է ուսանողուհուն և հասկանալով, թե ինչ է արել, նրան մասնատել և վառել է

Ֆիթնեսի 31-ամյա տեխասցի մարզիչը մեղադրվում է աղջկա սպանության մեջ, ում հետ նա բարում էր ծանոթացել: Սակայն դատարանում նա հայտարարել է, որ ուսանողուհին դժբախտ պատահարից է մահացել սեքսի ժամանակ: Չարլզ Բրայանտի խոսքերով՝ նա խուճապի է մատնվել և հետքերը թաքցնելու համար մասնատել է աղջկա մարմինն ու վառել:

24-ամյա Ջեկի Վանդագրաֆը վերջերս էր համալսարան ընդունվել, իսկ հետո անսպասելի անհետացել էր: Նրա ընկերները պատմել են, որ նա որոշել էր հրաժարվել ինտերնետային ծանոթություններից և ուզում էր իրական կյանքում գտնել իր սերը: Հաջորդ օրը նրա ածխացած մարմնի մասերը հայտնաբերվել են մանկական լողավազանի հատակին:

Ոստիկաններին հաջողվել է գտնել տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են Ջեկին և Չարլզը ողբերգությունից մի քանի ժամ առաջ բարում միասին նստած ծիծաղում: Այնուհետև նրանք գնացել են մեղադրյալի տուն, որտեղ, մեղադրյալի խոսքերով, աղջիկը մահացել է սեքսի ընթացքում: Ոստիկանությունը ժամանել է այն բանից հետո, երբ հարևանները հաղորդել են հրդեհի մասին:
Չարլզի փաստաբանը պնդում է, որ նա մեղավոր է հանցանշանները կեղծելու, բայց ոչ սպանության համար: Ընդ որում՝ ենթադրյալ սպանությունից հետո Չարլզն իրեն այնպես է պահել, կարծես ոչինչ չէր եղել: Նա սոցցանցում բազմաթիվ սելֆիներ է հրապարակել, իսկ դրանց տակ գրել է․ «Եկեք տեսնենք, թե շուտով ինչ անախորժությունների մեջ եմ ընկնելու»:

Մեկնաբանել