«Ընտանեկան կոռուպցիա. ինչո՞ւմ են մեղադրում Սարգսյան եղբայրներին». ВВС-ի անդրադարձը

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ներհայաստանյան իրադարձություններն ու ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:

ВВС-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին, ինչպես նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրում են կաշառակերության համար: Հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի առանձնատանը խուզարկություններ են անցկացրել, ապա ձերբակալել, որից հետո ազատ արձակել: Մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան է, մեղադրվում է եկամուտները թաքցնելու համար: Գործի նյութերում շրջանառվում է գրեթե 7 միլիոն դոլար գումարը»,- ասվում է ВВС-ի պատրաստած ռեպորտաժում:

Մեկնաբանել