Սերիական մարդասպան, հարգված լրագրողը

Մակեդոնացի գրող Վլադո Տանեսկին հետազոտական լրագրությունը բոլորովին նոր մակարդակի էր հասցրել:

Գրող, Հրապարակախոս, լրագրող Վլադո Տանեսկին ծնվել է 1952 թվականին Մակեդոնիայի Կիչևո քաղաքում: Իր լրագրողական կարիերայի 20 տարիների ընթացքում Տանեսկինհետազոտական լրագրությունում բազմաթիվ նորամուծություններ է կատարել, նոր շունչ հաղորդելով լրատվական դաշտին:

2000-ականների կեսին Տանեսկին երեք կանանց մասին պատմություն է գրում, ովքեր դաժանաբար բռնաբարվել ու սպանվել էին:
Միտրա Սիմյանոսկը 2005 թվականին սպանվել է 64 տարեկան հասակում, 2007 թվականի փետրվարին սպանվել է 56-ամյա Լյուբիկա Լիկոսկան և  Զիվանա Թեմելկոսկան՝ 2008 թվականի մայիսին, 65 տարեկան հասակում:
Տուժած երեք կանանց տարիքն էլ 56-65 էր, և նրանք բոլորը  հավաքարարներ էին: Ուշագրավ էր նաև, որ բոլորը խեղդամահ էին արվել հեռախոսալարով, ու բոլորի գլխին պոլիէթիլենային տոպրակներ էր հագցվել:

Չնայած լրագրող Տանեսկու հանդարտ և համեստ անհատականությանը՝ վերջինս հրաշալի կարողանում էր ընթերցողին փոխանցել հանցագործության բոլոր մանրամասները: Նա իր հրապարակումներում մանրամասնորեն պատմում էր հանցագործության ողջ ընթացքը և ճշգրտորեն նկարագրում հանցագործության վայրը: Իրականում նրա աշխատանքներն այնքան մանրամասնորեն էին ամեն ինչ նկարագրում, որ նա շուտով սկսեց գրավել իրավապահների՝ ոստիկաննների ու հետախույզների, ուշադրությունը: Հետաքննություն անցկացնող իրավապաշտպանների մոտ հարց էր առաջացել, թե որտեղից գիտեր Տանեսկին բոլոր այն մանրամաասները, որոնք գաղտնի էին պահվում հասարակությունից:  Օրինակ, որտեղի՞ց նա գիտեր, որ մարդասպանը հեռախոսալար էր օգտագործում դիակները կապելու համար, կամ որ դիակի վրա ինչպիսի կապտուկներ կային: Տանեսկին նույնիսկ գիտեր, թե ինչ տեսակ հեռախոսալար էր օգտագործվում: Քննիչները որոշում են Տանեսկու ԴՆԹ-ի նմուշները վերցնել, որից հետո պարզ դարձավ, որ այն համապատասխանում էր մարդասպանի սերմնահեղուկին: Տանեսկուն ձերբակալեցին սպանության մեջ կասկածանքով ու ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել:

Հետագայում պառզվեց նաև, որ այս հարգված լրագրողը սարսափելի հարաբերությունների մեջ էր իր մոր հետ, ով հավաքարար էր ու նման բոլոր երեք զոհերին: Սակայն  Տանեսկին  պատիժը կրելու ընթացքում իր բանտախցում ինքնասպանություն է գործում՝ խեղդվելով դույլի ջրի մեջ:

 

Մեկնաբանել