Ի՞նչ են իրականում մտածում կանայք տղամարդկանց մասին

Ի՞նչ են իրականում մտածում կանայք։ Այս հարցի գիտական պատասխանը կարելի է գտնել Focus գերմանական պարբերականի էջերում։

Image result

Փողը։ Տղամարդու՝ որպես տան կերակրողի կերպարն աստիճանաբար անցյալում է մնում։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Գերմանիայում շատ կանանց համար նշանակություն չունի, թե որքան է վաստակում տղամարդը, եթե զույգի հարաբերություններում ամեն ինչ կարգին չէ։

Ավտոմեքենա։ Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ լավ ավտոմեքենայով տղամարդը կարողանում է տպավորություն գործել։

Image result

Պոռնո։ Հարցումների ժամանակ շատ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, չեն խոստովանում, որ ժամանակ առ ժամանակ կարող են պոռնո դիտել։ Նշվում է, որ մեծերի համար ֆիլմերում կանայք ավելի շատ հենց կանանց մարմնին են ուշադրություն դարձնում, այնինչ տղամարդկանց ուշադրության կենտրոնում հակառակ սեռն է։

Մազերը։ Հարցումների համաձայն՝ Գերմանիայում շատ կանայք նախընտրում են սափրված տղամարդկանց, միայն 7 տոկոսն է նախընտրում նրանց, որոնց դեմքին մորուք կա։ Ճաղատ տղամարդիկ դուր են գալիս կանանց 9 տոկոսին։

Հասակը։ Կանայք վստահ են, որ իրենց տղամարդը պետք է իրենցից ավելի բարձր հասակ ունենա։ Մեծամասնության կարծիքով՝ իրենցից 6-10 սմ ավելի հասակ ունեցող տղամարդն իդեալական կողակից է։

Տարիքը։ Ըստ հոգեբանների՝ կանայք ավելի շատ են նախընտրում ավելի մեծ տարիք ունեցող տղամարդկանց, քանի որ նրանք շատ փորձ ունեն և ավելի ինքնավստահ են։

Առաջին քայլը։ Հետազոտությունների համաձայն՝ կանանց մեծամասնությունը սպասում է, որ առաջին քայլը կանի տղամարդը։ Հարցված կանանցից ոչ ոք պատրաստ չէ առաջինը տղամարդուն ձեռքի և սրտի առաջարկություն անել։

Օրգազմ։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ միայն 54 տոկոս կանանց համար է օրգազմը հաջողված սեքսի մաս կազմում։ 10 կանանցից 9-ը ձևացնում են, թե օրգազմ են ստանում՝ տղամարդկանց ջանքերը «պարգևատրելու» համար։

Դավաճանություններ։ 2013-ին Playboy պարբերականի համար անցկացված հարցման տվյալները ցույց են տվել, որ այն հավանականությունը, որ ձեր զուգընկերուհին մի օր խաբել է ձեզ, 26 տոկոս է։ Իսկ նոր հարաբերությունների ծարավը, որը շատ տղամարդկանց ստիպում է հայտնվել այլ կանանց անկողնում, կանանց ավելի քիչ է բնորոշ։

Բարեկամություն տղամարդկանց հետ։ Տղամարդկանց 12 տոկոսը նման բարեկամությունը կնոջ կողքին լինելու և նրան նվաճելու հնարավորություն է համարում։ Կանանց 47 տոկոսի կարծիքով այդ ընթացքում ծագած սեռական հետաքրքրությունը կարող է խնդիր դառնալ։

Image result

Համբույրները։ Եթե տղամարդկանց համար համբույրը նպատակին հասնելու միջոց է, կանանց համար դա հենց նպատակն է՝ համակրանքի արտահայտումը։

Մկանները։ Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանների կարծիքով՝ զարգացած մկանային համակարգի պահանջարկը մեծ է, երբ խոսքը սեռական արկածի մասին է, սակայն ոչ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ամուսնու և ընտանիքի հոր ընտրությանը։ Կանանց կարծիքով մկանուտ տղամարդիկ այնքան էլ պատասխանատու չեն։

Ուժը և ազդեցությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ուժն ու սոցիալական կարգավիճակը հազվադեպ է, որ կանանց համար նշանակություն են ունենում։

Մեկնաբանել