4 անգամ լոտոյի ջեք-փոթ է շահել՝ 19.4 մլն դոլար

Աշխարհում մի երևույթ կա, որի իրականանալու հավանականությունը կազմում է 1-ը սեպտիլիոնի, խոսքը 4 անգամ լոտոյի ջեք-փոթը հաղթելու հավանականությունն է։ Բայց նման բախտավոր մարդն ապրել է ԱՄՆ-ում, ում անուն է Ջոան Գինտեր։

Այս կինը 1993 թվականին լոտո է գնում ու հաղթում է ջեք-փոթը՝ 5,4 մլն դոլար։ 2006 թվականին նույնպես այս կինը հաղթում է ջեք-փոթը՝ 2 մլն դոլար։ 2008 թվականին նորից է խաղում ու հաղթում է արդեն 3 մլն դոլար։ 2010-ին էլ հաղթում է 10 մլն դոլար։

FBI—ը որոշում է, որ այստեղ մի բան այն չէ և հետաքննություն է անց կացնում, սակայն ոչ մի արդյունք։ Նրանք միայն պարզում են, որ կինը Սթենֆորդի համալսարանի PhD ունի մաթեմատիկայից ու վիճակագրությունից և շատ ուժեղ մասնագետ է եղել։

Այնպես որ այստեղ բախտի բան չէ, լավ մասնագետ է պետք լինել

Մեկնաբանել