iPhone-ի օգնությամբ հնարավոր կլինի վճարել ուղեվարձը և բացել դռները

Apple-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը կարևոր գործառույթ է ավելացնելու։ Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան օգտագործել NFC չիպը «խելացի տունը» ղեկավարելու , ուղեվարձը վճարելու և այլնի համար,– հաղորդում է The Information կայքը։

Ըստ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկատվության՝ ընկերության աշխատակիցներն արդեն բավական ժամանակ է ինչ փորձարկում են iOS 12-ը, որում NFC-ի հետ ընդլայնված փոխգործակցության գործառույթ է հայտնվել։ Հիշեցնենք, որ տվյալ պահին NFC չիպն օգտագործվում է iPhone-ում, iPad-ում և Apple Watch-ում միայն Apple Pay համակարգով գնումները վճարելու համար։

Սպասվում է, որ iOS 12-ի գործարկումով օգտատերերը ավելի շատ գործառույթների հնարավորություն կստանան. սկսած՝ մետրոյում ուղեվարձի վճարումից և վերջացրած սարքերի միջև տեղեկությունների փոխանցումով։ Ըստ ամենայնի՝ գործառույթը կցուցադրվի iOS 12-ի բետա–տարբերակի հետ միասին, որի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 4-ին` WWDC մշակողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ։

Մեկնաբանել