Samsung-ը ցույց է տվել, թե ինչպես են տառապում iPhone-ի օգտատերերը

Samsung-ը կրկին փորձում է դեպի իրեն գրավել iPhone-ի օգտատերերին: Ընկերությունը նոր գովազդային հոլովակ է թողարկել: Տեսանյությում մի աղջկա մասին փոքրիկ պատմություն է, որը ինքնաթիռով թռչում է իր քրոջ մոտ: Նրա մոտ անընդհատ iPhone 6-ի iOS 11.2.6-ի խափանումներ են լինում:

Պետք է ասել, որ իրականում դա շատ տարօրինակ է երևում. հին և արդեն թույլ iPhone 6-ը համեմատել նոր, հզոր Galaxy S9-ի հետ:

Պարզ չէ, թե ինչու է Samsung-ը հրաժարվել գովազդում ցույց տալ iPhone X-ի կամ iPhone 8, 8 Plus-ի աշխատանքը: Չէ՞ որ եթե ցանկանում ես դեպի քեզ գրավել հաճախորդներին, պետք է համեմատություններ անես ուղիղ մրցակցի հետ և ոչ թե 2014 թվականին թողարկված սմարթֆոնի հետ:

Մեկնաբանել