Ոտնահետքերը (Առակ Աստծո գթության մասին)

Մի բարի ու հավատքով մարդ, որ մշտապես աղոթում էր և վայելում էր Աստծո օրհնությունը, հանկարծ մի օր ծանր հիվանդանում է : Երկար ժամանակ չապաքինվելով ընկնում է հուսահատության մեջ : Աչքերը հառելով դեպի երկինք, սկսում է տրտնջալ ու ասել.- Աստված իմ , միթե արդեն չես լսում ձայնս , միթե ինձ մոռացար , մի լքիր ինձ խնդրում եմ , օգնիր ինձ Տեր : Եվ երբ ցավերից հօգնած քուն է մտնում, երազին հանկարծ հայտնվում է մի հրեշտակ ու ասում .- Արի իմ ետևից : Եվ մարդը հետևում է հրեշտակին : Երբ հասնում են մի ծովափի, հրեշտակը ավազների վրա ցույց է տալիս երկու հոգու ոտնահետքեր ու ասում .- Ահա նայիր այս ոտնահետքերին , դրանցից մեկը քոնն է, իսկ մյուսը Աստծունը : Արի քայլենք այս ոտնահետքերով ու տեսնենք թե ուր են տանում դրանք : Երկուսով քա

յլում են այնքան ժամանակ , մինչև տեսնում են որ ոտնահետքերից մեկը այլևս չկա : Սակայն մյուս ոտնահետքը շարունակվում է : մարդը նկատելով այդ սկսում է աղաղակել.- Ահա տեսնում ես, Աստված ինձ այստեղ արդեն լքել է և ես մենակ եմ մնացել, Նա ինձ չի լսում այլևս : Հրեշտակը ժպիտով նայում է մարդուն և ասում .- Հիմար մարդ, այս ոտնահետքը քոնը չէ , այլ Աստծունը , որովհետև Աստված քեզ երբեք չի լքել , և քեզ տանում է արդեն գրկած : Այս փոքրիկ պատմությունը թող հիշեցնի մեզ, որ հուսահատությունն առաջ է գալիս Աստծո գթության մասին չիմանալուց. Հուսահատ մարդը մեղադրում է Աստծուն , և սրանով չարաչար մեղանչում է: ( Թող օրհնյալ լինի այն մարդը , ով իր հույսը միայն Տիրոջ վրա է դրել , և Տերը նրա հույսը կդառնա) :
Երեմիա ԺԷ 7

 

Մեկնաբանել