INSTAGRAM-ում հայտնի դառնալու 7 քայլ

Աշխարհի միլիոնավոր մարդիկ օգտվում են մեր օրերում ամենահայտնի սոցիալական ցանցից՝ Instagram-ից։

Սոցիալական այս ցանցը գրավել է լուսանկարների սիրահարներին. այն ամենանորաձեւն է, իհարկե, ամենանորաձեւ անդամներով։

Եթե դուք եւս գրանցված եք Instagram-ում եւ ցանկանում եք ոչ թե հետեւել հայտնիների եւ ձեր ընկերների լուսանկարներին, այլ նաեւ ինքներդ հայտնի դառնալ, ապա այս հրապարակումը ձեզ համար է։

android-instagram-cbs_620x350

Ինչպե՞ս Instagram-ում շատ հետեւորդներ ունենալ.

Կանոն 1.

Առաջին եւ գլխավոր քայլը միայն որակյալ լուսանկարներ տեղադրելն է։ Ձեր յուրաքանչյուր լուսանկարը պետք է ասելիք ունենա, որը կգրավի մարդկանց։ Իրականում, եթե դուք հնարավորություն ունեք ամեն օր մի քանի իսկապես լավ լուսանկարներ տեղադրել, ապա ձեզ էլ ոչինչ պետք չէ. ձեր հետեւորդների թիվը կավելանա, սակայն նման հնարավորություն ոչ բոլորն ունեն։

Բերենք Նիկ Բիլտոնի օրինակը, ով ունի 180 հազար հետեւորդ.

«Երբ նոր էի գրանցվել Instagram-ում, այն օգտագործում էի որպես օրագրի փոխարինող. տեղադրում էի իմ շան լուսանկարը, սակայն հետո հասկացա, որ   Instagram-ում մեծ պահանջարկ են վայելում արտիստիկ լուսանկարները։ Գեղեցիկ լուսանկարները արագ արձագանք են ստանում մարդկանց կողմից, այնպես որ բոլոր լուսանկարները տեղադրելու փոխարեն ընտրեք միայն լավագույնները։ Բացի այդ, եթե դուք տեղադրեք միանգամից բոլոր լավ լուսանկարները, ապա հավանականություն կա, որ ձեր հետեւորդները բաց կթողնեն դրանք, իսկ ովքեր բաց չեն թողնի, կբարկանան, որ դուք «լցրել եք» իրենց լրահոսը»։

Ըստ վիճակագրության, Instagram –ի ամենահայտնի լուսանկարները ապրելակերպից են.  (շքեղ մեքենաներ, թանկարժեք տներ եւ գեղեցիկ կյանքի այլ ատրիբուտներ)։ Երկրորդ տեղում անձնական բնույթի լուսանկարներն են. երեխաներ, տոներ, ընտանիք։

23426166089_97a45813ee_c

Կանոն 2.

Օգտագործեք շատ հեշթեգներ #

Հեշթեգներն անպայման կօգնեն ձեզ շատ մարդկանց ուշադրությունը գրավել ձեր լուսանկարների ուղղությամբ։ Իսկ եթե ունենաք իսկապես գեղեցիկ լուսանկարներ, մարդիկ կուսումնասիրեն ձեր էջն ու կսկսեն հետեւել ձեզ։ Ուսումնասիրեք, թե այս պահին հատկապես որ հեշթեգներն են ամենատարածվածը։

web.stagram.com/hot  կայքը միշտ ներկայացնում է ամենահայտնի հեշթեգների ցանկը։

Մի դրեք պարզապես հեշթեգներ, եթե դրանք կապ չունեն ձեր լուսանկարի հետ. նման քաղաքականությունը կարող է բերել մի քանի հավանություններ, սակայն երկարաժամկետ օգուտ դրանից չեք քաղի։

instagrams

Կանոն 3.

Նշեք լուսանկարի վայրը. Մարդիկ շատ են սիրում դիտել այն վայրի լուսանկարները, որտեղ իրենք եւս եղել են։  Instagram-ը հնարավորություն է տալիս դիտել բոլոր մարդկանց լուսանկարները, որոնք արվել են նույն վայրում։ Նշելով վայրը եւ հետաքրքիր լուսանկար տեղադրելով այդտեղից, դեպի ձեր էջ կգրավեք մյուսներին։

kak-stat-popylyarnim-v-instagram-006

Ինքներդ սկսեք հետեւել մյուսներին, հավանեք նրանց լուսանկարներն ու մեկնաբանեք դրանք.

Եթե ցանկանում եք, որ ձեր լուսանկարներն ավելի շատ մեկնաբանություններ եւ հավանություններ ունենա, ապա պիտի հարաբերվեք մյուսների հետ։ Ընդհանուր առմամբ, Instagram-ում հավանություններն ավելի շատ են, քան մեկնաբանությունները։ Վայրկանում դրվում է  575 հավանություն եւ ընդամենը  81 մեկնաբանություն։ Այս կերպ, եթե ցանկանում եք դեպի ձեզ ուշադրություն գրավել, փորձեք մեկնաբանել մյուսների լուսանկարները։ Մեկնաբանությունները չորս անգամ ավելի հաճախ են հետեւորդների թիվն ավելացնում, քան պարզապես հավանությունները։

photo (3)

 

Կանոն 4.

Համոզվեք, որ ձեր էջը բաց է մյուսների համար. կարգավորումների էջում կա անվտանգություն բաժինը, համոզվեք, որ ձեր էջը Private չէ, այդպիսով ձեր լուսանկարներն ու էջը կարող են տեսնել բոլոր օգտատերերը։

Instagram-Private-Profile-Setting

Կանոն 5.

Ձեր Instagram-ի էջը միավորեք այլ սոցցանցերին։  Նման կապը հնարավորություն կտա միանգամից լուսանկարը տեղադրել նաեւ  Facebook, Twitter եւ այլ հայտնի սոցիալական ցանցեր, որտեղ ակտիվ եք։ Շատ հավանական է, որ ձեր ֆեյսբուքյան ընկերները սկսեն հետաքրքրվել ձեր Instagram-ի էջով եւ սկսեն հետեւել ձեզ։

kak-stat-popylyarnim-v-instagram-009

Կանոն 6.

Լուրջ մոտեցեք ձեր գլխավոր լուսանկարին. հենց այդ նկարն է ձեր դեմքը եւ առաջին բանը, ինչ տեսնում են մյուս օգտատերերը, որոնց լուսանկարները դուք հավանում եւ մեկնաբանում եք։ Եթե այն ուշադրություն գրավի, օգտատերը կմտնի ձեր անձնական էջ։

Instagram-profile-picture-1

Կանոն 7.

Ընտրեք լուսանկարը հրապարակելու ճիշտ ժամ. Ըստ վիճակագրության,  լուսանկար հրապարակելու լավագույն  ժամը երկուշաբթի երեկոյան հինգն է. հենց այդ ժամանակ հնարավորություն կա ամենաշատ լայքերը հավաքելու եւ մեկնաբանություններ ստանալու։Նույն վիճակագրությունը փաստում է, որ լուսանկարը մաքսիմալ արձագանք է ստանում առաջին երեք ժամվա ընթացքում։  Այդ պատճառով էլ, եթե ձեր տեղադրած լուսանկարն առաջին երեք ժամվա ընթացքում այն հաջողությանը չի հասել, ինչպես կանխորոշում էիք, ամենայն հավանականությամբ այն հայտնի չի դառնա երբեք։

in

Մեկնաբանել