Ռոբերտ Քոչարյանն ակնարկել է, որ արյուն կթափվի, եթե…

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։

«Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին:

Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի` իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները:

Վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,– ասված է Քոչարյանի կայքում հրատարակված հայտարարության մեջ:

Քոչարյանի ցինիզմը, իհարկե՝ ապշեցնում է: Ու չենք էլ կասկածում, որ եթե նա լիներ, ապա համաժողովրդական շարժումը միգուցև նման թափ չհավաքեր:

Պատճառն ակնհայտ է. Քոչարյանը պարզապես արյան մեջ կխեղդեր շարժումը՝ միջոցների միջև խտրականություն չդնելով: Պարզապես զորք կմտցներ, քրեական բանդաներին կզիներ, ու կրակելու հրաման կտար: Սա՝ միանշանակ է: Նա ուրիշ ձև պարզապես չի իմանում: Այդ մարդու անցած ամբողջ ճանապարհը արյան մեջ է հեղված:

Այնպես որ, Հայաստանում օրինականություն հաստատվելուց հետո Քոչարյանը առաջիններից մեկը պետք է դատարանի առջև կանգնի: Կարեն Վանյանի գրառումը

Մեկնաբանել