Այո, Սերժ Սարգսյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է փշալարերի հետևից․ Նիկոլ Փաշինյան

«Այս գիշեր Սերժ Սարգսյանը հրահանգել էր, որ փշալարերը և ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հանեն: Ինչո՞ւ. որովհետև երեկ Հանրապետության հրապարակում ես հայտարարել էի, որ Սերժ Սարգսյանը սրանից հետո Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետևից: Եվ հիմա ինքը հանել է տվել, թե իբր տես՝ փշալարերի հետևից չեմ նայում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ իրենք եկել են այդտեղ, որ այդ պատկերը վերականգնվի. «Այո, Սերժ Սարգսյան, դու Հայաստանը տեսնելու ես փշալարերի, ոստիկանների վահանների ապակիների կամ էլ պուճուր ծակերի հետևից»:

Նրա խոսքով՝ իրենք այսօր իրենց խնդիրը լուծել են. «Սերժ Սարգսյանին արժանի պատկերը վերականգնված է»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք շարժվում են այլ փողոցներ՝ միանալու իրենց համակիրներին, և ասաց. «Բայց դուք էս պատկերը չհանեք, հենց հանեք՝ վերադառնալու ենք և վերականգնելու ենք այդ պատկերը: Սա մեր ստեղծագործությունն է, սա մեր նվերն է Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյան, դու սրանից հետո Հայաստանը տեսնելու ես ահա այս ոստիկանական ապակիների հետևից»:

 

Մանրամասն՝  erevan24.pro :

1 Comment

  1. Pingback: Այո, Սերժ Սարգսյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է փշալարերի հետևից․ Նիկոլ Փաշինյան | Երևան 24

Մեկնաբանել