Google Play-ում արդեն հնարավոր է առանց ներբեռնելու փորձարկել խաղերը

Google ընկերությունը թարմացրել է Android համակարգի հավելվածների խանութը և խաղերի համար ավելացրել Google Play Instant գործառույթը: Հիշեցնեմ, որ նմանատիպ ֆունկցիա նախկինում հասանելի էր մի քանի հավելվածների համար, իսկ խաղերի համար առկա չէր: Տվյալ պահին Google Play Instant տեխնոլոգիան գտնվում է փորձարկման փուլում և ներառում է հետևյալ խաղերը՝
34080ac4a3bc8163d2b6bd875c62ef67[1]
Clash Royale
Words with Friends 2
Bubble Witch 3 Saga
Final Fantasy XV: A New Empire
Solitaire
Mighty Battles
Google Play Instant տեխնոլոգիան թույլ է մի քանի վայրկյանի ընթացքում բեռնել և փորձարկել խաղը՝ առանց այն ներբեռնելու սմարթֆոնի մեջ: Բնականաբար Instant խաղերը ամբողջական չեն, այլ պարզապես խաղի մասին արագ պատկերացում կազմելու համար են:

 

Մեկնաբանել