Twitter-ը կարգելի միաժամանակ համանման հաղորդագրություններ հրապարակել մի քանի օգտահաշիվներից

Twitter միկրոբլոգների ծառայությունն օգտատերերին կարգելի նույնական կամ շատ նման հաղորդագրություններ հրապարակել միաժամանակ մի քանի օգտահաշիվներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 21-ին հրապարակվել Է սոցցանցի ինտերնետ-բլոգում:

Ինչպես նշված Է, դա կարվի սպամի եւ անցանկալի տեղեկատվության տարածման դեմ պայքարելու նպատակով: Նաեւ օգտատերերին եւ մշակողներին կարգելվի օգտագործել հատուկ ծրագրեր, որպեսզի միաժամանակ մի քանի օգտահաշիվներից բազմաթիվ «լայքեր» արվեն գրառումների տակ եւ «ռեթվիթվեն» հաղորդումները:

«Այս փոփոխությունները կարեւոր քայլ են, որն անհրաժեշտ Է, որպեսզի մենք կանխենք հանգուցային բանավեճերին ուղղված չարամիտ ակտիվությունը, որոնք անցկացվում են Twitter-ում, հայտարարության մեջ մեջբերվում Է սոցցանցի ներկայացուցիչ Յոել Ռոթի խոսքը: Ըստ նրա՝ նորամուծությունները միտված են ամենից առաջ ծառայությունում հրապարակվող «տղեկատվության որակին»: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտ ամսվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Մեկնաբանել