«Odnoklassniki»-ի 8 հնարավորություն, որոնց մասին չգիտեք

«Odnoklassniki» սոցիալական ցանցը պարբերաբար նոր արտադրանք է թողարկում։ Lifehacker.ru-ն ներկայացրել է կայքի մի քանի հնարավորություն, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, չգիտեք։

1. Խաղ «Космонавтик»։ Եթե բացեք «Odnoklassniki»-ի բջջային հավելվածը, երբ միացած չեք համացանցին, կմիանա «Космонавтик» խաղը։ Խաղը բացելու համար հարկավոր է iOS օպերացիոն համակարգում մուտք գործել սոցիալական ցանցի բջջային հավելված, սեղմել նկարի վրա և պահել մի քանի վայրկյան։

2. Սեփական գիֆերի և սթիքերների ստեղծում։ Օգտատերն անձամբ կարող է ստեղծել սեփական գիֆերն ու սթիքերները։ Դրա համար հարկավոր է գիֆերն և սթիքերները որպես մեկնաբանություն տեղադրել «ОК сообщения» խմբում, և սոցիալական ցանցի մոդերատորներն այն կվերածեն բոլորին հասանելի սթիքերների։

3. Ավատարը կարող եք գիֆի վերածել։ Այն կարող եք հրապարակել «Odnoklassniki» սոցիալական ցանցի բջջային հավելվածի օգնությամբ։ Ընտրեք «Փոխել գլխավոր նկարը», ապա՝ «GIF պատրաստել», և կատարեք տեսագրությունը։ 6 վայրկյանը չգերազանցող վիդեոն կարող եք օգտագործել՝ որպես գլխավոր նկար։

4. Սեփական նվերների ձևավորում։ Բոլոր նրանց համար, ում չեն բավարարում սոցիալական ցանցի կողմից առաջարկվող նվերները, ստեղծվել է հավելված-կոնստրուկտոր, որը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական նվերները։

5. Մի քանի հաշիվ OK Live-ում։ OK Live հավելվածը բավական նորամուծություններ ունի։ Օրինակ՝ կարող եք միևնույն ժամանակ ուղիղ եթեր հեռարձակել անձնական էջում և խմբում։

6. OK Live-ի գաղտնի հեռարձակում։ Պարտադիր չէ ուղիղ եթեր ապահովել բոլոր հետևորդների համար։ OK Live հավելվածը հնարավորություն է տալիս գաղտնի հեռարձակում կատարել խմբի որոշակի մասնակիցների, ընկերների մի խմբի համար։

7. Լապտեր։ OK Live հավելվածը «Լապտեր» գործառույթն ունի, որը կօգնի նկարահանման ընթացքում լուսավորել օբյեկտները։

8. Հրապարակումների դետալների ազատ հերթականություն։ «Odnoklassniki» սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընտրել դետալների ազատ հերթականություն։ Օրինակ՝ կարող եք նախ՝ տեղադրել երաժշտությունը, ապա՝ տեքստը, հետո՝ լուսանկար և տեսանյութ։

Մեկնաբանել