Տրամաբանական Հարցեր 4

1.Ո՞ր հարցին է հայկական ռադիոն այսպիսի պատասխան տվել. «Դա մի քիչ ավելի երկար ապրելու ցանկությամբ սովից մեռնելն է»:

2. Եվրոպայի հզոր երկրներից մեկի դեղագործական մի ֆիրմա իր դեղորայքի գովազդի համար առաջարկեց պաստառ, որի վրա հաջորդականությամբ նկարված էր.

*Առաջին նկար`կին տանջված դեմքով,

*Երկրորդ նկար` ընդունում է դեղը,

*Երրրդ նկար` կնոջ երջանիկ դեմքը:

Այն մեծ հաջողությունների հասավ Եվրոպայում, սակայն ձախողվեց Սաուդյան Արաբիայում: Ի՞նչն էր պատճառը:

3.Գերմանացի գրող Բերտոլդ Աուերբախը կարծում էր, որ գումար ձեռք բերելը պահանջում է խիզախություն, այն պահպանելը` խոհեմություն, իսկ ի՞նչն է պահանջում արվեստ:

4.Լինելով վարչապետ, Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին այցելեց գործող բանակ, որից հետո նրա աջ ձեռքը երկար ժամանակ վիրակապերի մեջ էր: Ի՞նչն էր վնասել այն:

5.Մարկ Տվենը հրավիրված էր մի նշանավոր դատապաշտպանի տուն: Տան տերը ձեռքերը գրպանում Մարկ Տվենին ներկայացրեց հյուրերին` ասելով._Ահա բացառիկ դեպք. Հումորիստ, որն իսկապես ծիծաղաշարժ է:_Դուք էլ ձեզանից բացառիկ դեպք եք ներկայացնում,_ արձագանքեց Տվենը,_ դատապաշտպան, որը…:Շարունակեք Տվենի խոսքը:

1 Comment

  1. Սմբատ (Հեղինակ)

    Ճիշտ Պատասխանները՝
    1. Դիետա
    2.Արաբիայում աջից ձախ են կարդում, արդյունքում գովազդը հակառակ էֆեկտ էր ցույց տալիս
    3.Գումար ծախսելը պահանջում է արվեստ
    4.Ձեռքսեղմումներից
    5.Ձեռքերը պահում է իր գրպանում

Մեկնաբանել