Ինչպես գրեմ հայատառ…

armenianՍոց. ցանցերում և ընդհանրապես համացանցում  տարածված է գրել տրանսլիտով:

Կարելի էր տարիներ առաջ տրանսլիտով գրելը  պատճառաբանել, որ յունիկոդ հայերենի համար նախատեսված հավելումներ և ծրագրեր չկան: Բայց այժմ հայկական համացանցը դարձել է UTF-8, windows-ի համար կա HY ստեղնաշարը, ինչպես նաև գոյություն ունեն շատ այլ ծրագրեր… Հայերեն գրելու համար ամենահարմար և տարածված տարբերակներից է KDWin-ը, որով աշխատելն շատ պարզ ու արագ է:

KDWin – ը մի շարք  լեզուների՝ այդ թվում և հայերեն, ստեղնաշարային դասավորություններ սպասարկող ծրագիր է:

Ինչպես կամ որտեղից բեռնել 

Ծրագիրը կարող եք բեռնել հենց հիմա, սեղմելով հղմանը դուք կբեռնեք KDWin ծրագրի  պաշտոնական կայքից՝

Նոր՝ 2014 թվականի, տարբերակը

Հին՝ 2010 թվականի, տարբերակը

Հայատառ գրելու համար հարկավոր են նաև հայերեն տառատեսակներ (Fonts): Հայերեն տառատեսակներից որոշները կարող եք բեռնել այստեղից՝

Հ.Գ. Միասին գրենք հայատառ…

Պահպանենք Հայոց Լեզուն, Նպաստենք Հայատառ Համացանցի Զարգացմանը…

Մեկնաբանել