«Անգղը և սոված երեխան». Լուսանկարչին «սպանած» լուսանկար

Քեվին Քարտերը այս հայտնի լուսանկարի հեղինակն է: Նկարը առաջին անգամ հրապարակվել է The New York Times ամսագրում 1993-ի մարտի 25-ին : Լուսանկարում պատկերված է սովահար աղջիկ, իսկ ետին պլանի անգղը սպասում է աղջկա մահին, նրա մարմինը ուտելու համար: Լուսանկարն արվել է Սուդանում:

Քևին Քարթերին այս լուսանկարը համաշխարհային հռչակ բերեց, The American Magazine-ի կողմից ճանաչվել է Տարվա լավագույն լուսանկար, իսկ 1994-ին արժանացավ Պուլիցերյան մրցանակի:
Այնուամենայնիվ այս լուսանկարը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, եղան նաև բազմաթիվ քննադատություններ, նրան մեղադրում էին դաժանության և անմարդակայնության մեջ:
Այսպես է արտահայտվել «St. Petersburg Times» (Ֆլորիդա) պարբերականը.

Մարդը, ով պատրաստում է իր տեսախցիկի օբյեկտիվը միայն նրա համար, որպեսզի սավահար աղջկան լուսանկարելով ստանա հաջողակ նկար, նա ընդամենը գիշատիչ է, ևս մի գիշանգղ:

– St. Petersburg Times
KevinCarter

Քևին Քարթերի կոլեգա՝ ռազմական լուսանկարիչ, Ժոաո Սիլվիան իր հուշերում գրել է, (Ժոաո Սիլվիան նույնպես «Bang-Bang Club» լուսանկարչական ակումբի անդամ էր)  որ ինքը տպավորվել է այն փաստեվ, որ Քարթերը առաջին անգամ է ականատես եղել լայնամսշտաբ սովի տեսարանին: Նա ուղղակի ցնցված է եղել իր աչքի առաջ տեղի ունեցող պատկերներից: Լուսանկարված աղջկա ծնողներն այդ պահին զբաղված են եղել հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի բեռնաթափմամբ: Իրենց հոգնատանջ ու ուժասպառ աղջկան մենակ են թողել մի քիչ հեռվում: Այդ ժամանակ աղջկանից ոչ շատ հեռու նստում է աֆրիկյան գիշանգղը: Որպեսզի երկուսն էլ, և՛ աղջիկը, և՛ գիշանգղը տեղավորվեն խցիկի ֆոկուսի մեջ, Քարթերը դանդաղորեն մոտենում է նրանց՝ ջանալով չվախեցնել թռչունին: Արդյունքում, տասը մետր հեռավորությունից, կատարում է լուսանկարների մի ամբողջ շարք, որից հետո քշում է թռչնին:

1994 թվականի հուլիսի 27-ին,  Պուլիցերյան մրցանակ ստանալուց հետո՝ 33 տարեկան հասակում, իր պիկապով (նավի տեսակ է) դուրս է գալիս գետի մյուս ափ: Սքոչով ամրացնում է փողրակը արտանետիչ խողովակին, իսկ մյուս ծայրը բերում է դեպի պիկապի խցիկ և գործի է գցում շարժիչը: Քարթերը մահկանացուն կնքում է՝ խեղդամահ լինելով ածխաթթու գազից:

Մահվանից առաջ թողել է նամակ,

«Ես ճնշված եմ… Հեռախոսս անջատված է… Գումար չունեմ ռենտաս վճարելու համար… Երեխաներիս համար գումար չունեմ… Հաշիվներս մուծելու համար ոչինչ չունեմ… Գումա՛ր: Ինձ հետևում են սպանությունների, դիակների, դաժանության, դիակների և ցավի վառ հիշողությունները…սովահար կամ վիրավոր երեխաների նկարները, խելագարները, ում ձեռքերը քոր են գալիս, որոնցից շատերը ոստիկաններ են՝ դահիճներ… Եթե ինձ հաջողվի, ես կհանդիպեմ Քենին»:

 

Մեկնաբանել