Չինաստանում 300 մետրանոց ապակե կամուրջը կառուցվել է 150 մետր բարձրության վրա

Չինական Հունան նահանգում՝ Շիյան լճի վրա, կառուցել են  իր տեսակի մեջ առաջին ապակե կամուրջը, վերջինս իրար է միացնում երկու կղզի: Կամուրջը գտնվում է 150 մետր բարձրության վրա: Ըստ ճարտարապետների հաշվարկների կոնստրուկցիան 1200 մարդ միաժամանակ կպահի:
Կամուրջը հանրության համար բացվել է սեպտեմբերի 30-ին: Dailymail-ի տեղեկություններով կախովի կամուրջի հետիոտնային մասը պատրաստված է երեք շերտ ամուր ապակուց և ամեն շերտը անջատված է պլաստիկով, կամուրձով կարող է անցնել անգամ 6 տոննա կշռող ավտոմեքենա: Փորձագետների համոզմամբ և ըստ փորձարկումների արդյունքների կամուրջը կդիմանա ուժեղ քամուն և ջերմային տատանումներին:

 

Մեկնաբանել