Մի անգամ Ուսուցիչը հարցրեց աշակերտներին…

paisՄի անգամ Ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, ինչո՞ւ են նրանք բղավում:
-Որովհետև կորցնում են հանգստությունը,-ասաց նրանցից մեկը:
-Բայց ինչո՞ւ է պետք բղավել, եթե դիմացինդ անմիջապես քո կողքին է,- հարցրեց Ուսուցիչը:- Հնարավոր չէ՞ նրա հետ հանգիստ խոսել: Ինչո՞ւ է պարտադիր բղավել:
Աշակերտներն իրենց պատասխաններն առաջարկեցին, բայց դրանցից ոչ մեկը Ուսուցչին չգոհացրեց: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ միմյանցից դժգոհ են և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Դրա համար էլ միմյանց լսելու համար նրանք բղավում են: Որքան ուժեղ են վիրավորվում իրարից, այնքան բարձր են գոռում:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն բղավում, ընդհակառակը, հանգիստ են խոսում: Քանի որ նրանց սրտերը իրար շատ մոտիկ են գտնվում, և հեռավորությունը նրանց միջև շատ փոքր է:
Երբ ավելի են սիրահարվում, ի՞նչ է կատարվում: Նրանք չեն խոսում, այլ պարզապես շշնջում են իրար և իրենց սիրուն շատ ավելի մոտիկ են դառնում: Հետո նույնիսկ շշնջալու կարիք էլ չի լինում: Նրանք պարզապես նայում են միմյանց և ամեն ինչ հասկանում առանց խոսքերի:
Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից, մի ասեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն ձեր միջև հեռավորությունը: Քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետադարձ ուղի չեք կարողանա գտնել:

Մեկնաբանել