Մհեր Մկրտչյանի հայրը…

Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի պատմածը

Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հ՞ա: Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:

… Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի. ինձ թվաց` պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. Ֆրու’նզ ջան, ապրի’ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ

Մեկնաբանել