Կես Կին… Роуз Сиггинс

Ռոուզ Սիգգինսը (Роуз Сиггинс) Ֆիզիկապես կես մարդ է, նրա մարմինը գոտկատեղից ներքև չկա: Նա տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Ռոուզը տեղափոխվում է ձեռքերի և սկեյթի միջոցով: Բայց ի տարբերություն այլ մարդկանց նա իր բնական արատի հետ համակերպվել  և ապրում է առողջ մարդու կենսակերպով:
Ռոուզը վերանորոգում է իր հին Մուստանգ մակնիշի ավտոմեքենան և հույս ունի, որ մի օր կքշի այն: Դպրոց գնալու համար նրան ստիպում էին քայլել արհեստական ոտքերի վրա…

-Մինչև 9-րդ դասարան ես ստիպված էի քայլել արհեստական ոտքերի վրա, դա նման էր մղձավանջի: Բայց 9-րդ դասարանում ես որոշեցի հրաժեշտ տամոչ բնական ոտքերիս. Առավոտյան վերցրեցի սկեյթը նստեցի վրան և ձեռքերի օգնությամբ հասա դպրոց, դժվարությամբ բարձրացա և նստեցի աթոռիս: Համադասարանցիներս զարմացած ինձ էին նայում: Իսկ ես հպարտ էի…  Ուսուցչուհիս եկավ և ինձ հարցրեց, թե արդյոք ես ոչինչ չեմ մոռացել: Իսկ ես նրան պատասխանեցի, ոչ ես իմ տնային հանձնարարությունները կատարել եմ: Ուսուցչուհիս ինձ տարավ տնօրենի մոտ և կանչեցին ծնողներիս, բայց տնօրենը հասկացավ, որ ես համառ եմ և թույլատրեց առանց <<ոտքերի>> գալ դպրոց:

Երբ լրացավ Ռոուզի 16 տարին նրա հայրը Ռոուզի համար գնեց մեքենա, որը ղեկավարվում էր ձեռքերով …և այդպիսով քիչ թե շատ լուծվեց նրա տեղափոխվելու խնդիրը:

 Ռոուզը  ամուսնացած է Դեիվի հետ:

Նրանք ունեն 2 երեխա` Լյուկուն (Люку) ով հիմա 12 տարեկան է…

…և Շելբին (Шелби)` 6 տարեկան է:
Հ.Գ. Ավելի մանրամասն իմանալու համար խորհուրդ կտամ դիտեք այս տեսանյութը…
Հ.Գ.2 Նրան խղճալ պետք չէ, նա մեզանից բարձր է…

Մեկնաբանել