Ամենալավ Վկայականը

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
-Ինչու ընտրեցիր հենց դրան,- հարցրեց ընկերը,- չէ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,- ասաց վաճառականը,- այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ևտեղ տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին՝ գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց:  Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշներն շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին, չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն՝ կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ինչ ես կարծում այս ամենը ամենալավ վկայականները չէին…

Մեկնաբանել