Հայհոյելու մասին (առակ)

Մի վանական անցնում էր գյուղի մոտով: Գյուղի բնակիչները, լինելով չարագործ մարդիկ, շրջապատում են վանականին և սկսում են նրան հայհոյել: Վանականը չէր պատասխանում նրանց: Հավաքված բազմությունը զարմացած էր, որ վանականը նույնիսկ չէր էլ զայրացել, միայն լուռ լսում էր: Հանկարծ վանականն ասում է նրանց.
– Կողքի գյուղի բնակիչները ինձ տեսնելուն պես մոտ բերեցին մրգերով լի զամբյուղներ: Սակայն ես նրանցից ոչինչ չվերցրի, ձեր կարծիքով՝ նրանք ի՞նչ արեցին մրգերով լի իրենց զամբյուղները:
Ամբոխի միջից մի ծերունի պատասխանեց.
– Երևի տարան տուն և բաժանեցին իրենց երեխաներին ու ընտանիքի անդամներին:
Վանականը ժպտալով ասաց.
– Իսկ ի՞նչ եք անելու դուք ձեր վիրավորանքներն ու հայհոյանքները: Ես հրաժարվեցի մրգերից, և նրանք հետ վերցրին, ահա ես հրաժարվում եմ և ձեր հայհոյանքներից ու վիրավորանքներից, այնպես որ, դո՛ւք էլ ձեր բեռը տարեք տուն և արեք դրանց հետ՝ ինչ ուզում եք:

《Գեղեցիկ ապրելու գաղտնիքները》գրքից

Մեկնաբանել