Առակ հարմարվողականության մասին

Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.
-Հայրիկ, ես հոգնել եմ: Իմ կյանքը այնքան ծանր է, ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակառակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :

Հայրը պատասխանելու փոխարեն կրակին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:

– Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:
– Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:

-Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայացքից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն: Փուխր և հեղուկ ձուն դարձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:

Այդպես են և մարդիկ. արտաքինից ուժեղները կարող են կոտրվել, դառնալ թուլակամ, իսկ նուրբ և փխրուն մարդիկ՝ ամրանալ և պնդանալ:

– Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:

-Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյակապ, բուրավետ մի ըմպելիք:

Կան առանձնահատուկ մարդիկ, որոնք չեն փոխվում ուժեղ ազդեցության տակ, այլ փոխում են հենց միջավայրը՝ դարձնելով այն շատ ավելի լուսավոր ու գեղեցիկ և, միևնույն ժամանակ, քաղելով օգուտ և գիտելիքներ այդ իրավիճակից:

Մեկնաբանել