Շնորհակալություն Տեր Աստված (պատմություն)

Բրդե ծածկոցը, որը նրան նվիրել էր բարեգործական ֆոնդը, հարմարավետ գրկել էր նրա ուսը, իսկ կոշիկները, որոնք գտել էր այսօր աղբամանում, ամենևին չէին սեղմում: Փողոցային լույսերը հաճելիորեն ջերմացնում էին նրա հոգին՝ սառը մթից հետո: Նրա ծեր մեջքի տակ այգու նստարանի թեքությունը այնպես հարազատ էր թվում նրան: «Շնորհակալ եմ Քեզ Տե՛ր Աստված, -մտածեց նա, -Կյանքը ուղղակի հրաշալի է»:

Էնդրյու Հանթ «Շնորհակալություն»

Մեկնաբանել