Աշխատանքի ընդունման գործընթացում կարևոր դեր է կատարում ռեզյումեն (CV): Լավ աշխատանքի ընդունվելու համար պետք է ունենալ գեղեցիկ և գրագետ կազմված ռեզյումե: Optimum ուսումնական կենտրոնի կողմից ստեղծված CV-Maker հավելվածը թույլ է տալիս առցանց ռեժիմում ձևավորել և խմբագրել արդեն իսկ ստեղծված CV-ն: Այն ներառում է CV-ի համար օգտագործվող բոլոր հիմնական բաժինները՝ հնարավորություն տալով պահպանել դրանք կամ հեռացնել CV-ից: