Ով չի ամաչի (պատմություն)

Տասնհինգ ամյա մի երտասարդ նստում է ավտոբուս: Տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ` դատարկ, ու նա նստում է պատուհանի մոտ: Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և որոշ ժամանակ անց այն լեփ-լեցուն էր: Տղան նստած էր իր նույն տեղում ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին և ասում.
– Ինչպես չե՞ք ամաչում՝ Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:
-Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել, կողքից միջամտում է մեկ ուրիշը: 2-3 րոպե ավտոբուսում գտնվող մարդիկ հարձակվել էին տղայի վրա: Տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.
– Լա’վ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար: Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր: Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից ու հանկարծ մի հենակ դուրս եկավ, հետո’ մյուսը, տղան սկսեց կանգնել’ բռնվելով հենակներից: Ոչ մեկ չէր սպասում սրան: Ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա: Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում և տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին: Իհարկե շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց:

Մեկնաբանել