I PHONE 7 և I PHONE 7 PLUSE

I PHONE 7 և I PHONE 7 PLUSE

Սեպտեմբերի 7-ը նշանավորվեց որպես նորարար տեխնոլոգիաների օր, որովհետև  Apple ընկերությունը   հերթական անգամ խոշոր ներկայացում էր կազմակերպել:  Սովորության համաձայն առաջնահերթ ներկայացվում են իրենց առաջխաղացումների մասին:  Մենք կխոսենք առաջին հերթին I PHONE 7 և I PHONE 7 PLUSE մասին: Կփորձենք ներկայացնել հիմնական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել: Այս անգամ ստացանք երկու նոր սև գույնի նրբերանգներ նախատեսված սմարտֆոնների պատյանի համար, որին շատ երկար էինք սպասում: Բայց ցավալին այն է, որ բազային 32 գիգաբայթանոց սմարտֆոնների դեպքում չենք ստանա տվյալ գույնի բջջային սարք և միայն արդեն 128 և 256 գիգաբայթանոց տարբերակները կունենան այդ գույնի պատյանները….Պաշտոնական Apple-ի կայքում եթե ուշադիր ենք ընթեռնում, ապա պատյանների մասին նշված է, որ օգտագործման ընթացքում պատյանը ենթակա է վնասվելուն և խորհուրդ է տրվում պաշտպանիչ պատյաններ օգտագործել: Աչքի զարնող ամենամեծ փոփոխությունը Home մեխանիկական կոճակի անհայտացումն է, որին փոխարինելու է գալիս սենսորայինը: Բայց որպեսզի այդ ամենը այդպես բացասական ազդեցություն չթողնի, այն վիբռացիոն պատասխան է տալիս մեզ և ինչ որ չափով հարթեցնում իրավիճակը, բայց դա ինչ ազդեցություն է ունենալու վերջնականապես արդեն կասեն իրական օգտատերերը…Այն նորար է դիտվում, ինչպես 3D TOUCH տեխնոլոգիան, որ բացի նորար լինելուց նաև հակասական է: Հաջորդ նորարարություն ջրադիմացկունությունն է…նաև փոշու ազդեցությունից չի վախենում, իր հերմետիկ պատյանի շնորհիվ, բայց եթե ուշադիր ենք լինում առանձնահատկություններին, ապա նույն ջրի ազդեցությունը կարճաժամկետ պետք է լինի և ջրի մեջ աշխատանքը չի նախատեսվում սմարթֆոնի…դա նրա մասին է ասում, որ հանկարծ իր հետ լոգանք ընթունելու չգնաք: Ի տարբերություն իր մոտ մրցակցի Samsung ընկերության վերջին նորաթուխ սմարթֆոնները կարող են աշխատել ջրի մեջ ընկղմված վիճակում, բայց կարճաժամկետ ժամանակահատվածում:  Եվ նորից ընթեռնում ես հետաքրքիր տեղեկություն պատյանի մասին, որ շահագործման ընթացքում պաշտպանվածությունը ջրից և փոշուց նվազում է, և եթե հանկարծ ձեր սիրելի բջջային սարքը անդառնալի վնասվի այդ երկու հանգամանքների ընթացքում, ընկերությունը պատասխանատվություն չի կրում, այսինքն չի գործում երաշխիկային սպասարկումը: Շարունակում ենք խոսել փոփոխությունների մասին և գալիս ենք կիսվելու սարքի հիմնական տեսախսիկի նորարությունների մասին, որի շրջանագիծը կազմում է 1,8, 4 լեդ լուսադիոդներով, ավելի բարձր լուսարձագող հնարավորություններով, և նախատեսվում է առանձին տեխպրոցեսսոր, որի հիմնական ֆունկցիան կդառնա տեսախսիկի աշխատանքից ստացված վերամշակվող տեղեկությունը: Նկարների վերամշակումը կատարվելու է  0,25 միլի վայրկյանում, դա ռեկորդային է: Ինչպես սպասվում էր մեծ եղբայրը ստացել է երկու 12 մեգ. տեսախցիկներ, որից մեկը լայնաֆորմատ շառավշով կվերցնի ամբողջ նկարը երկայնքով, իսկ երկրորդ կկենտրոնանա կոնկրետ առարկաների վրա, այսինքն մեկ քայլով մոտեցանք պրոֆեսիոնալ տեսախցիկներին: Վերջապես փոքր եղբոր տեսախցիկը օպտիկական կարգավորում է ստացել, որի դեպքում, եթե նկարահանման ժամանակ դուք տարբեր շարժումներ կատարեք, տեսախցիկը կփորցի այդ ամենը հարթեցնի, հետո երկանգամյան օպտիկական մոտեցում, առանձ որակի կորուստի, 10 անգամ թվային մոտեցում, դիմային տեսախցիկը 7 մեգապիքսել է և շատ հարմար է սելֆի կատարելու համար: Անցնում ենք էկրանին, որի հնարավորությունները հիմնականում նույնն են մնացել և դա տխրեցնում է, 25 տոկոսով բարձրացել էկրանի լուսայնությունը, և վերջ: Երաժշտական բարձրախոսների դիրքը փոխվել է և եթե այն ժամանակ իրենք գտնվում էին ներքևում ապա հիմա դիմայնի հատվածում են էկրանի վերևի ներքևի մասում, և դա տալիս է ավելի լավ ստերիո հնարավորություններ: Տեսաֆիլմեր նայելու և խաղեր խաղալու ժամանակ ձայնը ավելի հասանելի կլինի, որովհետև դիմային մասում է: 3,5 մ աուդիո մուտքին կարելի է ասել հաջողություն, այն առկա չէ բջջային սարքի վրա, ճիշտ է բազային կոմպլեկտացիայում առկա են լարային մուտքի փոխարկիչ, որի միջոցով կկարողանաք ձեր սիրելի ականջակալները շարունակել օգտագործել: LTE ցանցի գեր արագ չիպ է տեղակայված սմարթֆոնի վրա, որը համ ուրախացնում է, բայց միաժամանակ տխրեցնում, որովհետև մենք չունենք այսպիսի արագ ցանցային նորարար կապեր: Շարունակենք …կարող ենք սմարթֆոնի միջոցով օգտվել վճարային տարբեր համակարգերից: Նորաթուխ այֆոնները ստացան Apple A 10 պրոցեսսորները, 4 միջուկանի, երկու գերարագ և երկու էներգոխնայող, երբ ձեզ հարկավոր չեն լինի բարձր արտադրողականություն կաշխատեն վերջիներս: Որոնք մոտ 40 տոկոս ավելի արագ են իրենց նախկին մոդելից և մի քանի անգամ ավելի էներգոխնայող: Չնայած մենք դեռևս ոչինչ չգիտենք մարտկոցի ծավալի մասին: Եվ մոտ երկու ժամ ավելին են աշխատում վերջին այֆոնները իրենց նախորդ եղբայրներից:

Մեկնաբանել